Բարի գիշերի ժա՞մն է․․․

Բարի գիշերի ժա՞մն է․․․

2018-ից հետո Վարդգես Գասպարին  ընկավ «մորը փորի մեջ»։ Եթե մինչ այդ որ փողոցով անցնեիր՝ բոյով մեկ պառկած կտեսնեիր, «թավիշից հետո» ծովի հատակն անցավ։ Մարդիկ զարմացած հարցնում էին՝ էս ու՞ր է մեզ համար գետնին պառկողը, մեզ համար շորերը թանաքոտողը։ Մեկ էլ այսօր՝ հինգ տարի հետո, տեսնում ենք, որ բոյովը մեկ պառկել է կառավարության շենքի առաջ, դոշին էլ գրել՝ «Մարդու վրա թքելը արդարացում չունի»։  Մարդը ոնց որ թե նոր է լսել թքելու մասին, այլապես «այդպես ջիգյարով» չէր պառկի։ Դա հասկացանք, բայց հինգ տարվա մեջ այս մի պլակատո՞վ ես գետնին փռվել։ Զոհված զինվորների մարմինները պարկերով գետնին թափելն  արդարացում ունի՞։ 11 հազար կռվող տղաներին դասալիք ասելը արդարացում ունի՞։ Տասնակ հազարավոր զոհերի ու հաշմանդամների գոյությունը արդարացում ունի՞։ 15 ծաղկուն տղաների մոխրանալը արդարացում ունի՞։ Ոստիկանի կողմից քաղաքացուն քացով տալը արդարացում ունի՞։ Զոհվածների ծնողներին քաշքշելը արդարացում ունի՞։

Զոհվածի մոր վրա գործ կարելը արդարացում ունի՞։ Դատավարության ժամանակ մարդ մահանալը արդարացում ունի՞։ Դատարանների դռները փակելը արդարացում ունի՞, Սահմանադրական դատարանը ցրելը արդարացում ունի՞։ Հայ ժողովրդի հաղթանակների վրա թքողը արդարացում ունի՞։ Արցախը Ադրբեջանին հանձնողը արդարացում ունի՞։ Հայաստանի տարածքից զորքի հետ քաշումը ու տարածքների հանձնումը արդարացում ունի՞։ Արցախն ու Հայաստանը առուծախի առարկա դարձնողը արդարացում ունի՞։ Ի վերջո փորդ որ գետնին գցելով Նիկոլ ես բերել, արդարացում ունի՞։

Հիմա պառկել ես որ ի՞նչ։ Արդեն պառկելու ժամանա՞կն է, բարի գիշերի ժա՞մն է։ Ու քեզ թվում է, թե Նիկոլիդ «անուշ հեքիաթներ» էլի լսո՞ղ կա։ Միայն դու կարող ես Նիկոլի հեքիաթների տակ ոնց որ հինգ տարի քնել ես, շարունակես քնելը։ Ու հետաքրքիր է՝ Հայաստանի մեղքը ուսերին առած Նիկոլի՞ն ես ասում, որ թքելը արդարացում չունի։ Ողբամ քեզ, որ երկրիդ վրա թքելը չես տեսնում և ներկայացում ես տալիս։