Հայտնի է Պուտինի երդմնակալության օրը

Հայտնի է Պուտինի երդմնակալության օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին։
Այս մասին ասել է Դաշնության խորհրդի կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կայացել են երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ից 17-ը։ 
Դրանց արդյունքում նոր ժամկետով նախագահ վերընտրվեց Վլադիմիր Պուտինը։ 

Օրեր առաջ էլ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան Պուտինին նախագահի վկայական է հանձնել։