Ինձ կսպանեիք․ Դե Բիազին՝ ադրբեջանցի լրագրողներին

Ինձ կսպանեիք․ Դե Բիազին՝ ադրբեջանցի լրագրողներին

Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դե Բիազին մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Էստոնիայի հետ տնային խաղը (1:1).

«Առաջին խաղակեսում մենք շատ վատ խաղացինք»,- ասել է իտալացի մասնագետը,-«Մենք չկարողացանք տիրել գնդակին, ճշգրիտ փոխանցումներ չկային։ 

Ընդմիջմանը երեք փոխարինում կատարեցինք, իսկ երկրորդ խաղակեսում լավ խաղ ցուցադրեցինք։ Եթե ​​հենց վերջում գնդակը դիպչեր ոչ թե դարպասաձողին, այլ դարպասին, ապա մենք կարող էինք հաղթել։ Բայց հաջողություն չեղավ: Համաձայն եմ, որ առաջին խաղակեսում էստոնացիները շատ ավելի լավ խաղացին։ 
Մենք երկար ժամանակ խաղում ենք չորս պաշտպաններով։ Ես մտածում էի սխեման փոխելու մասին։ Բայց եթե ես փոխեի այն խաղից առաջ, և մեզ չհաջողվեր, ապա դուք ինձ կսպանեիք»:

Այնուհետև Դե Բիազին վեճի է բռնվել ադրբեջանցի լրագրողների հետ, ովքեր նրան սուր հարցեր են ուղղել։ 
«Նման խաղացողների հետ դժվար է կարճ ժամանակահատվածում հաջողության հասնել։
Ես կլքեմ Ադրբեջանը միայն այն դեպքում, եթե ինձ վռնդեն. Ես ինքնուրույն չեմ հեռանա»,-ասել է հանրահայտ մասնագետը։