Ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել Մալազիայում

Ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել Մալազիայում

Լումուտ քաղաքում (Մալայզիա) բախվել են AgustaWestland AW139 և Eurocopter Fennec ռազմական ուղղաթիռները։ Այս մասին հայտնում է Star թերթը։ Հրատարակության տվյալներով՝ բախման հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր 10 անդամները։

«Անձնակազմի բոլոր 10 անդամները զոհվել են, երբ նրանց ուղղաթիռները բախվել են Պերակի Լումուտի TLDM մարզադաշտում՝ մարզումների ժամանակ», - ասվում է հայտարարության մեջ:  Այս պահին կատարվում է քննություն՝ դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նշվում է, որ մի ուղղաթիռ զորավարժության ժամանակ դիպել է մյուսի պտուտակին, որից հետո այն վայր է ընկել։ Դրանցից մեկն ընկել է տեղի մարզադաշտի տարածքում, երկրորդը՝ սպորտային համալիրի լողավազանի մոտ։