Վազգենից ցիտատներ էիր ցիտում, բա չե՞ս հիշում՝ ինչ է ասել Վազգենը

Վազգենից ցիտատներ էիր ցիտում, բա չե՞ս հիշում՝ ինչ է ասել Վազգենը

Թող իշխանությունները շատ լավ իմանան, որ տավուշցիները ոչ մեկից չեն վախենում, ոչ կարմիր բերետներից, ոչ այլ ոստիկանից։ Ումից մենք պիտի վախենանք, մենք թուրքի կրակոցի տակ մեծացած մարդիկ ենք բոլորս էլ։ Այս մասին քիչ առաջ Նոյեմբերյանում լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

«Իսկ Նիկոլ Փաշինյանին մի բան եմ ուզում ասել։ Պրն Փաշինյան, Վազգենից լիքը ցիտատներ էիր անում, բա չէիր լսել, որ Վազգեն Սարգսյանը ասում էր՝ պատերազմից խուսափելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստվելն է։ Իսկ դու եկել ստեղ հիմա ի՞նչ ես ասում, ասում ես՝ եկեք պատերազմից խուսափելու համար հողեր զիջենք։ Չկա հող զիջելու ոչ մի բան, սա քո համար է հող, պրն Փաշինյան, սա մեր համար սրբազան տարածք է ու հայրենիք է»,- ասաց նա։