Մենք ու աշխարհը․ ե՞րբ կավարտվեն կարանտինները

Մենք ու աշխարհը․ ե՞րբ կավարտվեն կարանտինները

ԱՄՆ ամենահեղինակավոր  վերլուծական, խորհրդատվական կազմակերպություններից մեկը՝ Boston Consulting Group -ը կազմել է 2 տասնյակ երկրների ցանկ, որոնց կորոնավիրուսն առավել ուժեղ է հարվածել և արել կանխատեսումներ, թե դրանցում երբ կլինի «պիկը» և երբ կհանվի կարանտինը։

Կանխատեսումները ոչ մխիթարական են։ Աշխարհի պետությունների մեծ մասում կարանտինը կավարտվի մայիս-հունիս ամիսներին, քանի որ ըստ դրանց՝ Եվրոպայի երկրների մեծ մասի ու ԱՄ -ի համար վիրուսի «պիկը» կլինի ապրրիլ ու մայիս ամիսների ընթացքում։Վիրուսը երկրագնդով մեկ կտարածվի աներևակայելի ուժով։ Այդ երկրները, ինչպես նաև Կանադան կարանտինից կհրաժարվեն մինչև հունիսի վերջ։ 

Չինաստանը, որից սկսվեց ամենը, արդեն վերադառնում է բնականոն կյանքին։ Այստեղից հաղորդում են, որ հիվանդների 90%-ը ապաքինվել է։ 

Մյուս երկրներում ամեն ինչ  նոր-նոր է սկսվում․․․Բրազիլիա,Արգենտինա, այլ երկրների համար պիկը կլինի հունիսին, իսկ կարանտինի ավարտը՝ հուլիս-օգոստոսը։

Իտալիայի համար համարվում է, որ պիկն անցած է․ մարտի 21 -ին այս երկրում օրական 6557 նոր հիվանդ էր ախտորոշվում։

Ռուսաստանի համար, որը խիստ կարանտինային միջոցառումներ բավականին ուշ մտցրեց՝ մոտ ապրիլի սկզբներին, փորձագետները պիկ կանխատեսում են մայիսի առաջին շաբաթվա մեջ։

Իսկ որոշ երկրներում կարանտինի ավարտի ժամկետներ չկան։ Հայաստանի վերաբերյալ ամերիկյան վերլուծաբանները կանխատեսումներ չեն արել։

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ պիկը մեզ մոտ կարող է լինել յուրաքանչյուր պահի։