Եթե կա ՀՀ-ում տենց մի մարդ, որ կարող է դա անել, Ոսկեպարի տունս տալիս եմ իրեն․ Մախսուդյան

Եթե կա ՀՀ-ում տենց մի մարդ, որ կարող է դա անել, Ոսկեպարի տունս տալիս եմ իրեն․ Մախսուդյան

«Գյուղապետերը գիշերն են դե եկել։ Ինձ ասեցին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի չեն եկել, այսինքն՝ ոնց որոշվել է, ամեն ինչ հիմա տենց էլ գնում է։ Այսինքն՝ Կիրանց գյուղի մի քանի տներ, գերեզմաններ, մտնում են ադրբեջանական տարածք։ Հիմա էս մարդիկ էլ ինքնասիրություն ունեն, իրենց գերեզմաններնն են ուզում պահել՝ ի տարբերություն մի քանիսի, որոնք ինքնասիրություն չունեն»։ Այս մասին այսօր՝ ապրլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Ուզում են իրենց տները պահեն, որ թուրքին չհասնի։ Նրանցից մեկն էլ ես եմ։ Ես պայքարում եմ իմ հողի համար։ Այդ հողի վրա անգամ արյունը չի սառել մարդկանց, իսկ այսօր ասում են՝ եկեք ադրբեջանցիների հետ, թուրքերի հետ ապրեք։ Եթե կա Հայաստանի Հանրապետությունում տենց մի հատ մարդ, որ կարա թուրքի հետ ապրի, ես իմ Ոսկեպարի տունը տալիս եմ նրան»,- ասել է նա։