Լավ, կնիկը մարդուց խաբա՞ր չի․․․

Լավ, կնիկը մարդուց խաբա՞ր չի․․․

«Հայկական ժամանակ» -ի  ճակատին գրված է, որ անկախ օրաթերթ է։ Հիշեցնեմ, որ օրաթերթի գլխավոր խմբագիրն է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Լավ անկա՞խ, այդքան էլ անկա՞խ։  

Երեկ գլխավոր խմբագիր Աննայի թերթը գրել էր, որ Պուտին- Փաշինյան հանդիպման ժամանակ որևէ փաստաթղթի ստորագրում չի սպասվում։ Այսօր էլ գրում է, որ Պեսկովն  հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ։ Լավ, կնիկը մարդուց խաբա՞ր չի․․․ Խոսքը ոչ թե մի թղթի, այլ փաթեթի ստորագրման մասին է։ 

 

Հայկական ժամանակ օրաթերթ (20 ժամ առաջ).

«Վաղը նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ որևէ փաստաթղթի ստորագրում չի սպասվում»:

Հայկական ժամանակ օրաթերթ (3 ժամ առաջ).

«ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ»։