Մեսսին պատմել է՝ ինչու է հեռացել Փարիզից

Մեսսին պատմել է՝ ինչու է հեռացել Փարիզից

Ընտանեկան որոշում էր՝ փորձել օգուտ բերել ընտանիքին: Երկու դժվար տարի անցկացրինք, ամեն ինչ չէ, որ լավ էր մեզ համար, դա մեզ շատ թանկ արժեցավ։ Ես ուզում էի մի փոքր վերադառնալ այն օրերին, որոնք մենք Բարսելոնայում էինք ապրում։ Մենք ուզում էինք վայելել առօրյան, երեխաներին, որպեսզի ընտանիքը լավ լինի, որպեսզի ես վայելեմ սպորտային կյանքը, որը նախկինում չեմ ունեցել։ Այս մասին տված վերջին հարցազրույցում ասել է «Մայամի Ինտերի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հեռացավ Փարիզից՝ «ՊՍԺ»-ից ու տեղափոխվեց ԱՄՆ։

«Շատ պատճառներով մենք որոշեցինք, որ սա հենց այն տեղն է, որը մեզ պետք է: Այսօր՝ որոշ ժամանակ անց, կարող եմ ասել, որ մենք չսխալվեցինք»,- ասել է արգենտինացին։