Նիկոլ եք ասում հերիք է, դավաճանս ո՞րն է․․․

Նիկոլ եք ասում հերիք է, դավաճանս ո՞րն է․․․

Դեռևս 2022 թվականի մայիսին ոստիկանության մասնակցությամբ հետաքրքիր մի դրվագ է եղել։ Տեսանյութը կա, կարող եք կրկին թարմացնել ձեր հիշողությունը։ Ցուցարարը ոստիկանության աշխատակցին, ասել է ՝ դու Նիկո՞լ ես, ոստիկանը վիրավորվել, բորբոքվել ու զայրացել   է՝ Նիկոլը դու ես։ Սա ոստիկանի անմիջական արձագանքն է ու համոզված եմ՝ եթե նման իրադրություններ ստեղծվի ու «գցել- բռնելու» հարց չլինի, որ ոստիկանի էլ ասես՝ դու Նիկո՞լ ես, կվիրավորվի ու կասի՝ դու՛ ես Նիկոլը։

Գիտեմ, որ կասեք՝ հիմա փոխվել է, հիմա նրանք «հասկանալի շտրիխներով» նիկոլասեր են դարձել, բայց հավատացնում եմ,  մարդու մեջ եթե մի բան արմատավորվում, էլ  չի փոխվում։ 2022 թվականից առ այսօր այնքան բան է դեպի վատը փոխվել, երկիր ենք կորցրել, ու սա բոլորն են տեսնում։ «Նիկոլ դավաճան» գոռալու համար մարդուն բերման տանելն էլ մի տեսակ շատ է ծիծաղելի։ Այսօր էլի դավաճան ասելու համար մեկին բերման են ենթարկել։

Ուզում եմ նման բառեր գոռացողներին Նիկոլի ոստիկանի տրամաբանությունից ելնելով ասել՝ Նիկոլ ասելը քի՞չ է, հիմա էլ դավաճա՞ն եք ասում։ Նիկոլ եք ասում, դիմացինդ արդեն վիրավորվում է։ Ամեն ինչ այդ բառի մեջ ընդհանրացված է, պարտադի՞ր է դավաճան էլ ասեք։