Այո, Գոյ ու Սունդուկյան թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է

 Այո, Գոյ ու Սունդուկյան թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է

«Գոյ» թատրոնի խաղացանկի վերաբերյալ որևէ դիտարկում չունեմ։ Պարզ եմ ասել, որ խաղացանկի հարցերով մենք չենք զբաղվում, թատրոններն ազատ են որոշելու իրենց խաղացանկը։ Այս մասին քիչ առաջ կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այո, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի և Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի միավորման փաստաթուղթն ստորագրվել է»,- տեղեկացրեց նա։