Գրողի ծոցը գնա, բայց էլ Եռաբլուր մի գնա

Գրողի ծոցը գնա, բայց էլ Եռաբլուր մի գնա

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Էդմոն Մնացականյանի մայրը` Կարոլինը «Հրապարակի» հետ զրույցում ասում է` «Էդ երեխեքի գլուխը կերավ, հիմա գնում ա Եռաբլուր ի՞նչ անի, ի՞նչ Բանակի տոն, ի՞նչ բանակ, երեխեքից հետո էլ ոչ մի բանակ չկա: Էսօր տոն են շնորհավորում, ո՞ւմ են շնորհավորում, ի՞նչ են շնորհավորում, երեխեքից հետո ի՞նչ բանակ: Պիտի մեր երեխեքին պահեին, որ բանակ լիներ: Մի փոր հաց տվին ու երեխեքի գլուխները կերան», - ասում է Էդմոնի մայրը:

Նա նաև անդրադարձավ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհին, նշելով հետևյալը. «Էդ որ հրդեհ եղավ, երեխեքն ինչո՞ւ չվազեցին դեպի դուռը, դա էլ էր հատուկ արված: Ինչի՞ են երեխեքը տեղերի մեջ պառկած վառվել: Հատուկ էդ տղերքին էլ են սպանել, սա իմ կարծինքն ա», - նշում է տիկին Կարոլինը:

Զոհվածի մայրը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչով դիմեց. «Գրողի ծոցը գնա, բայց էլ Եռաբլուր մի գնա»: