Նիկոլն Արայիկին ասել է ՝ քեզ մոտ լացելը լավ է ստացվում, դու լացի․․․

Նիկոլն Արայիկին ասել է ՝ քեզ մոտ լացելը լավ է ստացվում, դու լացի․․․

Նպատակադրված քաղաքականություն է իրականացվում։ Արայիկ Հարությունյանին լսենք․ «Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է․․․»։ Հետո իրար հետևից շարում է՝ հիվանդությունները, դեղատները, սովը․․․
Առաջին հայացքից կարող է թվալ, թե մարդը մտահոգվում է։ Փորձենք  միասին հասկանալ։ Համակենտրոնացման ճամբարից մարդիկ ի՞նչ պիտի անեն։ Ամեն գնով փախչել։ Ճամբարում հյուծված  գերին կարո՞ղ է դուրս գալ և պայքարել։ Իհարկե, ոչ։ Նա սպանում է արցախցու պայքարի  ոգին, դիմադրողականությունը։ Նրա նպատակը հենց դա է։ Կոտրել Արցախի ոգին։ Արայիկի աղերսական տոնից, Արցախը աղետի գոտի հայտարարելուց հետո Հայաստանը մի քանի մեքենա է շարել Հակարի կամրջի մոտ ու ինքն էլ մի կողմից է վայնասունը դրել՝ տեսեք, մարդիկ սովից մեռնում են, ցեղասպանվում են, Ադրբեջանը չի թողնում, որ բեռները մտնի։ Փորձենք  հասկանալ՝ Արայիկն ու Նիկոլը ինչու են ձեն ձենի տվել ու փղձկում։

Կամ Արայիկի լացից հետո այլ երկրներից քանի՞ մեքենա շարվեց Նիկոլի ուղարկած մեքենաների կողքին․․․ Երկուսով նույն բանն են անում՝ ծայրահեղ վիճակում պրկված արցախցիներին պահել այնպիսի սարսափի մեջ, որ նրանք ցայտնոտի մեջ ընկնեն ու տեղի տան, ասեն՝ մենք  ջհաննամը , երեխաները չեն դիմանա։ Կողքից էլ Հայաստանից ուղղորդող  խամաճիկները տարբեր միջոցներով հրահրում են՝ գնանք Հակարի կամուրջը, Արայիկը նստացույց կանի, բոլորս կկոտորվենք։ Նպատակը մեկն է և խամաճիկներից ոմանք չեն էլ թաքցնում, հայտարարում են՝ Աղդամի ճանապարհով պիտի սնունը հասնի,  մեկն էլ ասում էր՝ մեր գերուն տան, Աղդամի ճանապարհով սնունդն ընդունենք։ Սա խայտառակություն է։ Մի՞թե պարզ չի երևում, որ Նիկոլն ու Արայիկը Ալիևի ծրագիրն են իրականացնում։ Նիկոլը Արայիկին ասել է ՝ քեզ մոտ լացելը լավ է ստացվում, դու լացի․․․ նստացույց արա, ոտերդ գետնին խփի ու ասա, որ Արցախի ինքնորոշումն ե ուզում, ես էլ ստեղից իմ  գործիքակազմով կմիանամ․․․ Մի սովորական խուճապից, երբ իշխանության մակարդակով հայտարարում են, որ սնունդը սուղ է, մի ժամում մարդիկ դատարկում են խանութները, խուճապահար այս ու այն կողմ նետվում։ Արցախում այս ի՜նչ կարգի ամուր ժողովուրդ է ապրում՝ լեռներում զտված, որ Նիկոլի ու Արայիկի վայնասունից հետո (բառը տեղին է օգտագործվում իր իսկ նշանակությամբ՝ չարանենգ աղմուկ), նրանք ապառաժի պես անսասան՝ տեղի չեն տալիս․․․ Ու քիչ չեն Արցախից իմ հարազատների, ընկերների հարցը՝ դրանով ի՞նչ են ուզում անեն։ Միանգամից պատասխանում եմ՝ դրանով իրագործում են Ալիևի ինտեգրման ծրագիրը։