Արտառոց դեպք Արևիկ գյուղում․ երկու դպրոցական ընկել են դպրոցի պատշգամբից

Արտառոց դեպք Արևիկ գյուղում․ երկու դպրոցական ընկել են դպրոցի պատշգամբից

Այսօր արտառոց դեպք է գրանցվել Շիրակի մարզի Արևիկ գյուղի դպրոցում, որտեղ  տարրական  դասարանի երկու  աշակերտուհիներ դպրոցի երկրորդ հարկի պատշգամբից ցած են ընկել, երբ փորձել են ցատկել ներքև։ Ինչպես տեղեկացանք, աշակերտները դասերից հետո մնացել են դասարանը կարգի բերելու՝ դասվարի  հանձնարարությամբ։

Գյուղացիների պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դասղեկին շտապ տուն են կանչել՝ ասելով, որ նրա փոքրիկը վատառողջ է։ Ստիպված է եղել աշակերտներին մենակ թողնել և գնալ տուն՝ հետը տանելով դասարանի բանալին։ Աշակերտուհիները   փորձել են պատուհանագոգի ծաղիկները ջրել, դասարանը կարգի բերել: Դուռը փակ էր եւ որոշել են պատուհանից թռչել,  սայթաքել են, ընկել։ Նրանցից մեկը բարեբախտաբար չի վնասվել, մյուսին կոտրվածքներով հասցրել են Գյումրու բշժկական կենտրոն, որտեղ աղջնակին  վիրահատել են։

Նշենք, որ դպրոցը գտնվում է գյուղից բավականին հեռու։ Երեխաներին անմիջապես օգնություն ցուցաբերել չի հաջողվել։