Մոուրինյոն կարող է վերադառնալ Իտալիա

Մոուրինյոն կարող է վերադառնալ Իտալիա

Պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն օրերս հեռացվել էր Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Ահա և ինչպես գրում են իտալական մարզական հեղինակավոր լրատվամիջոցները, Մոուրինյոյին ցանկանում են ամեն կերպ թիմ հրավիրել Միլանի «Ինտերի» ղեկավարները։ Ասում են՝ թեպետ «Ինտերի» գործող գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամեն ինչ հիանալի է անում, ավելին՝ «Ինտերը» շատ մոտ է հերթական չեմպիոնությանը, սակայն «Ինտերի» ղեկավարության և Կոնտեի միջև հարաբերություննը բավականին լարված են, նրանք չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերային մի շարք հարցերում։

Ըստ տարբեր հրապարակումների՝ առաջիկա օրերին իտալական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատելու պորտուգաացու հետ՝ հանդես գալով առաջարկությամբ։  

Ի դեպ, Մոուրինյոն Մադրիդի «Ռեալը» գլխավորել էր հեռանալով հենց «Ինտերից»։ Պորտուգալացի մասնագետի գլխավորթյամբ իտալական ակումբը երկու տարվա ընթացքում՝ 2008-ից 2010 թվականներին, կարողացել էր  նվաճել Ա Սերիայի չեմպիոնի երկու տիտղոս, Չեմպիոնների լիգայի գավաթը, Իտալիայի գավաթն և Սուպերգավաթը։