Ականջակալները կարող են օգնել անծանոթներին իրար լավ հասկանալ

Ականջակալները կարող են օգնել անծանոթներին իրար լավ հասկանալ

Հաջորդ տարվանից արդեն Timekettle ընկերությունը սկսում է անլար ականջակալների մասսայական արտադրություն, որը ունի սինխրոն թարգմանություն կատարելու հնարավորություն։ Այս ականջակալները կարեւոր են նրանով, որ տարբեր լեզուներով խոսող օտարերկրացիները կարող են իրար հասկանալ առանց միջնորդ թարգմանչի օգնության՝ միայն սինխրոնացնելով թարգմանության լեզուները եւ կրելով զույգ ականջակալների ամեն օրինակը։ Այս մասին գրում է hightech+-ը։

Ականջակալները ունեն հատուկ մագնիսական պարկ, որը նաեւ լիցքավորիչ է։ Այն նաեւ պահպանում է ականջակալները մեխանիկական վնասվածքներից։ Ականջակալներն ունեն գործունեության մի քանի ձեւեր՝ ինչպես ավտոմատ, այնպես էլ ձեռքով կարգավորելի։