Հայտնի է ամերիկյան անտառային հրդեհների պատճառը

Հայտնի է ամերիկյան անտառային հրդեհների պատճառը

ԱՄՆ վարչակազմը հրապարակել է համատեղ զեկույց, որը նվիրված է կլիմայական փոփոխություններին։ Զեկույցում մասնավորապես նշվում է, որ երկրի տարածքում արդեն զգալի են գլոբալ կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ Միացյալ Նահանգներում հենց գլոբալ կլիմայական փոփոխություններն են պատճառը, որ ավելի հաճախակի են դարձել անտառային հրդեհներն ու փոթորիկները։ ԱՄՆ-ում 1901-2016 թթ դրությամբ օդի միջին ջերմաստիճանը ավելացել է 1,8 աստիճանով, ըստ Ֆարինհեյթի սանդղակի, եւ սա որեւէ բնական երեւույթով պայմանավորված չէ։ Մոլորակի տաքացումը մարդու գործունեության արդյունք է, մասնավորապես ջերմոցային գազերի արտանետումների արդյունք է, որոնք բացասաբար են ազդում կլիմայի վրա։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, կարծում է, որ Երկիր մոլորակի կլիմայական գլոբալ փոփոխությունները մարդու գործունեությամբ պայմանավորված չեն։