Հայտնաբերվել է մարմնի ծերացումը կանխող միջոց

Հայտնաբերվել է մարմնի ծերացումը կանխող միջոց

Գիտնականները բացահայտել են մի միջոց, որով արդեն քայքայված մկանները կարողանում են վերադարձնել իրենց նախնական աշխատունակությանը։ Ինչպես գրում է Medical Xpress-ը, Փիթսբուրգի համալսարանի մասնագետները տեւական ուսումնասիրություններից հետո պարզել են, որ մարդու մկաններում սպիտակուցի պարունակության նվազեցումը հանգեցնում է մկանի արդյունավետության կորստին ու ռեգեներացիայի կարողությունից այն զրկվում է։

Որոշակի տեսակի սպիտակուցը պաշտպանում է նաեւ մարդու գլխուղեղը բորբոքային ռեակցիաներից եւ կանխում ծերունական հիվանդությունների զարգացումը կենտրոնական նյարդային համակարգում։ Սպիտակուցային թերապիայի գիտափորձերը ցույց են տվել, որ SS-31 պատվաստանյութի ներարկումները կարող են աջակցել միջոքոնդրիումների ֆունկցիային, ինչն ակտիվացնում է սպիտակուցների ախատանքն ու մկանային հյուսվածքի վերականգնմանը։ Գիտնականները նշել են, որ նոր պրեպարատը, որը ստեղծվելու է պատվաստանյութի հիման վրա, կարող է պահպանել մկանների արդյունավետությունը մինչեւ խորը ծերություն եւ կանխել շատ ծերունական հիվանդությունների առաջացումը։