Նոր սերնդի ՀԴՄ սարքերն արժեն 130-ից 150 հազար դրամ

Նոր սերնդի ՀԴՄ սարքերն արժեն 130-ից 150 հազար դրամ

«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել  մի քաղաքացի Շիրակի մազրից, որը տեղեկացրեց, որ Պետական եկամուտների կոմիտեից իրեն ասել են՝ գնա և իր 10 հազար դրամը հետ վերցնի,  և ՀԴՄ սարքը  մասնավոր ընկերությունից ձեռք բերի։ Հիշեցնենք, որ մոտ տարի ու կես առաջ Պետական եկամուտների կոմիտեն փոքր ու միջին ձեռնարկություններին 60 հազար դրամով նոր սերնդի ՀԴՄ սարքեր էր առաջարկում, տնտեսվարողները նախնական վճարում էին 10 հազար դրամ, մնացածը փակում ամսական կտրվածքով, սակայն հետագայում այդ ծրագիրը չեղարկվեց և ՊԵԿ-ը դադարեցրեց նոր սերնդի ՀԴՄ սարքերի ներկրումը։ Մեզ հետ կապ հաստատած տնտեսվարողը նշեց, որ տարի ու կես սպասել է իր ՀԴՄ սարքին, սակայն հիմա ՊԵԿ-ի ՀԴՄ-ների ՊՈԱԿ-ից հայտնել են՝  իր վճարած 10 հազարը հետ վերցնի և ՀԴՄ սարքերը ձեռք բերի ՊԵԿ-ի կողմից լեցնեզավորված 3 մասնավոր ընկերություններից մեկից՝ 130-ից 150 հազար դրամով։ Քաղաքացին հարց է ուղղում ՊԵԿ-ին․ ինչո՞ւ է պետությունը պահում ՀԴՄ-ների ՊՈԱԿ-ը, եթե այդ սարքերը պետք է մասնանվորից գնվեն։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՊԵԿ լրատվականից տեղեկացնում են, որ ՊՈԱԿ-ը սահմանամերձ համայնքներում շահագործումն ու տեխնիկակ սպասարկումն է ապահովում․

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման կազմակերպումը և ՀՀ-ում շահագործվող ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման կազմակերպումը։ ՊՈԱԿ-ը կազմակերպում է ՀՀ կառավարության 1988 թվականի նոյեմբերի17-ի «Հայաստանի Հանարապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամաբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և այդ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների ՀԴՄ-ների անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկումը և այդ հարկ վճարողներին ՀԴՄ-ների անհատույց տրամադրումը։

ՀԴՄ-ների շուկայի ազատականացման արդյունքում այսուհետ միայն մասնավոր կազմակերպություններն են զբաղվելու ՀԴՄ-ների ներդրման գործընթացով»,- ասված է ՊԵԿ-ի պատասխանում ։

ՊԵԿ-ից տեղեկացնում են նաև, որ 3 մասնավոր ընկերություններ են ստացել լիցենզիա, որոնք իրականացնում են ՀԴՄ սարքերի ներդրումն ու տնտեսվարողներին տրամադրումը՝։ Դրանք են՝ «Սմարթ Սոլուշնս» , «Իննթեք» և «Դոկտեխնիկ» ՍՊԸ-ները։

Հ․Գ․ Նյութի հրապարակումից հետո ՊԵԿ լրատվության պատասխանատու Լուսինե Մկրտչյանը մեկնաբանեց՝ ծրագրի չեաղարկում չի եղել, եղել է ՀԴՄ-ն երի քանակի սպառում։ Երբ ՊՈԱԿ ում սկսեց նկատվել քանակ-պահանջարկ հարաբերակցության անհամապատասխանություն, ՊԵԿ ը հայտարարեց գործարար աշխարհին ,որ ներկրեն ։ Եվ դաշտը ազատականացրեցին,որպեսզի  գործարարները  կարողանան  սարքերը  ներկրե;, քանի որ պաշարը սպառվում էր։