Հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է․ պաշտոնական թվեր

Հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է․ պաշտոնական թվեր

Գլխավոր դատախազությունը հրապարակել է կառույցի գործունեության տարեկան հաղորդումը։ Դատախազությունը արձանագրել է, որ 2022 թվականի համեմատությամբ 2023-ին Հանրապետության տարածքում գրանցվել է հանցագործությունների թվի աճ։

Մասնավորապես, ըստ հաղորդման,  2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք (2022 թվականին՝ 37.612), այսինքն՝ 100.000 բնակչին բաժին է ընկնում 1357 դեպք (2022 թվականին՝ 1263): Նշված դեպքերից 20.231-ը՝ Երևան քաղաքում (2022 թվականին՝ 21.604): 2022 թվականի համեմատությամբ` հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.17-ով: