Արտաշատցիներն ահազանգում են

Արտաշատցիներն ահազանգում են

Արտաշատի մարզադաշտի տարածքում անխնա ծառահատում  է իրականացվում։

Մեզ այս մասին ահազանգում են քաղաքի բնակիչները, որոնք չեն հավատում մարզադաշտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հավաստիացումներին, թե դրանք մեծ եւ հատվելու ենթակա ծառեր են եւ որ տեղը նորերն են տնկելու։

Նրանք փոխանցեցին, որ հատված ծառերի փայտն էլ տալիս են քաղաքապետ Կարեն Բենիամինյանի փեսայի օբյեկտին՝ Սիս հացատանը։

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ ստադիոնի տնօրեն Արմեն Աղաջանյանը ձերբակալվեց Իսպանիայից Հայաստան ներկրվող թմրանյութի գործի շրջանակներում․ Աղաջանյանն  այդ պաշտոնին էր նշանակվել  Կարեն Բենիամինյանի կողմից։