Ուգանդան հաղթահարել է «Էբոլա» վիրուսը

Ուգանդան հաղթահարել է «Էբոլա» վիրուսը

Ուգանդան հայտարարել է, որ հաղթահարել է «Էբոլա» վիրուսը Կասեսի շրջանում։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ «Բոլոր մարդիկ, ովքեր շփվել են հաստատված դեպքերի հետ, իրենց քսանմեկօրյա պարտադիր բուժման կուրսը ավարտել են եւ դուրս գրվել՝ առանց հիվանդության որեւէ ախտանիշի։ Ներկայումս կրկնակի ստուգման ոչ ոք չի ենթարկվում, ինչը նշանակում է, որ Կասեսի շրջանում «Էբոլան» հաղթահարված է»,- ասված է ԱՀԿ տարածած հայտարարությունում։ Բռնկումը եղել էր հունիսի 11-ին, որից հետո երկիրը բերել էր վիրուսի հակազդման բարձր պատրաստականության վիճակի։