Միլիարդատիրոջը ձերբակալել են՝ մարդավաճառության մեղադրանքով

Միլիարդատիրոջը  ձերբակալել են՝ մարդավաճառության մեղադրանքով

ԱՄՆ Նյու-Յորքի իրավապահները ձերբակալել են ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էպշտայնին՝ սեքսուալ շահագործման նպատակով իրականացված մարդավաճառության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Ինչպես հայտնում է պարբերականը, Էպշտայնը դատարանի առաջ կկանգի արդեն այսօր։ CBS-ն էլ գրում է, որ միլիարդատերը ձերբակալվել է անմիջապես այն բանից հետո, երբ Փարիզից վայրէջք է կատարել Նյու-Ջըրսիում։ Հայտնի է, որ անցյալում նա լավ ճանաչել է ԱՄՆ նախագահներ Դոնալդ Թրամփին եւ Բիլ Քլինթոնին։ Associated Press-ն էլ մանրամասնում է, որ Էպշտայնի հետ կապված աղմկոտ գործ է քննվել 2007-08 թթ կապված անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու հետ։ Այն ժամանակ նա բանտում անցկացրել է տասներեք ամիս։