NASA –ի կենտրոնակայանը կանվանակոչվի առաջին սեւամորթ կին ինժեներ Մերի Ջեքսոնի անունով

NASA –ի կենտրոնակայանը կանվանակոչվի առաջին սեւամորթ կին ինժեներ Մերի Ջեքսոնի անունով

NASA –ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը հայտարարել է, որ կառույցի կենտրոնակայանը կանվանակոչվի առաջին կին աֆրոամերիկացի ինժեներ Մերի Ջեքսոնի անունով։ Այս մասին հայտնում է ren.tv-ն։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ջեքսոնը իր կարիերան սկսել է 1960-ական թթ՝ Վիրջինիա նահանգի Հեմիլթոնում գտնվող Լենգլիի հետազոտական կենտրոնի Արեւմտյան էլեկտրահաշվողական բաժնում։

Նա եղել է մաթեմատիկոս եւ աէրոտիեզերական ինժեներ, ղեկավարել է այնպիսի ծրագրեր, որոնք նախատեսել են NASA-ի շրջանակներում՝ գիտության, տեխնիկայի եւ մաթեմատիկայի ոլորտներում կանանց դերի եւ ներգրավվածության մեծացում ։ Անցյալ տարի նա հետմահու արժանացել է Կոնգրեսի ոսկե մեդալի։