Վարչապետի այսօրվա լայվի նշանային համակարգը

 Վարչապետի այսօրվա լայվի նշանային համակարգը

Փաշինյանի լայվ մտնելուն բոլորն անհամբեր սպասում էին, այն առումով,  որ նա որևէ բան կասեր Լավրովի հայտարարության մասին․

«Ներկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը փուլային կարգավորում է ենթադրում»,-  հայտարարել է  համանախագահ երկրի՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Այսինքն՝ ՀՀ իշխանությունները, ըստ Լավրովի, բանակցում են տարածքներ հանձնելու, Արցախում այլ պետության խաղաղապահներ տեղակայելու եւ միայն վերջում՝ Արցախի կարգավիճակի շուրջ։

Ի վերջո Լավրովի նման քաղաքական գործչի կողմից այդ  հայտարարությունը թրի պես բան էր, որ նետել էր վարչապետին։  Եթե մաքուր մրցույթ էր, պետք է  Փաշինյանն էլ թուր վերցներ՝ հակադարձելու իմաստով,  կամ պարզապես ընդուներ այն, ինչ ասել էր Լավրովը։ Փաշինյանն այլ եղանակ ընտրեց։ Նա խոսեց «2020 թվականի ապրիլի 24-ի միջոցառումների մասին. ճգնաժամը որպես հնարավորություն թեզի իրագործումը» թեմայով, շատ լավ իմանալով , որ հանրությունը ինչ է ուզում լսել։ Մինչ այդ տարատեսակ հայտարարություններ էին արվել Արցախյան բանակցությունների հարցից մղոններով հեռու մարդկանց միջոցով,  որոնք հանրության կողմից անգամ ուշադրության չարժանացան։ Հանրությունը սպասում էր, թե ինչ կհայտարարի Նիկոլ Փաշինյանը, ով չանդրադարձավ անգամ այդ հարցին։ Ինչու՞ այդպես վարվեց։ Վարչապետը ցանկացավ այսօրվա իր լայվով՝ ֆեյք բանակի միջոցով  հասարակական կարծիք ստեղծել, որ մարդկանց չի հետաքրքրում Արցախի հարցը, նրանց հետաքրքրության բուն թեման Հայոց ցեղասպանության լույսերի գույներն էին։ Եվ որպեսզի դա կազմակերպվեր, ֆեյքային մի ողջ բանակ արծարծում էր այդ հարցը, այնպես որ եթե վարչապետը դա աներ մինչև հեղափոխությունը, մարդիկ կհավատային, իրենց մեջ թոնթորալով՝  լավ, բա մեկի մտքով չի անցնու՞մ, որ ողջ ազգը սպասում է Լավրովի հայտարարության արձագանքին։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի հնարքներն արդեն բացահայտված են, տարբեր աղբյուրներ փաստացի ներկայացնում են, մնում է ընդամենը թատրոնը ներկայացնել այնպես, ինչպես որ կա։ Որպեսզի չձանձրանաք, համառոտ եմ ներկայացնում։

Արար առաջին։ Բացվում է վարագույրը, ներկայանում են մարդիկ՝ բոլորը բարի լույսով․

Sveta Grigoryan  Բարի լույս Մեծարգո Վարչապետ: Աստված Ձեզ Պահապան (աղջիկն անգամ պրոֆիլի նկար չունի)

Ararat Tumanyan  Բարև վարչապետս․․․

Agasi Tarverdyan ·  Բալուս տագավօր ջան (Սխալներ կան, որոնք չեմ ուղղել, հաշվի առնելով, որ այդպես ավելի հնչեղ է)

Այդպես նույնանման ոճով հազարավոր գրառումներ։ Հետո սկսվում է «դուխ տալու» պրոցեսը․

Robert Hambarcyan ·  DUXOV

Evro Azatyan  Մեռնեմ կյանքիդ Դուխդ չգցես

 

Levon Petrosyan ·  Duxooooooov

 

Հաջորդ քայլը Ապրիլի 24-ի միջոցառումից են խոսում, նույն տոնով, նույն ոճով։ Բոլոր գրառողները հիացած են․ «թուրքերը»՝ այսինքն ազգի մի մասը պայթում են նախանձից և այդ հոսքային գրառումներն  այնքան շատ են, որ հանկարծ չասվի՝ բա Լավրո՞վն ուր մնաց։ Հազարավոր գրառումներ, կիսախենթացած մարդիկ, լույսերի գույներով պայծառ ժպտացող միասնական ազգ ու ազգի միասնական վարչապետ։ Ոնց որ հեքիաթում։ Գիտեի, որ լրագրողների երևակայությունը զարգացած է, բայց որ այդ աստիճանի, հնարավոր չէր պատկերացնել։

Սիլվիա Մկրտչյան Անթերի էին եւ ցնցող էին, չկար թերություն,կեցցեք, հպարտանում եմ

Roza Vardumyan · Ամեն ինչ շատ լավ էր եվ բոլորը դա գնահատեցին ու հասկացան ավելի քան շքեղ էր---- շնորհակալ ենք

Larisa Asatryan  Դեռ այսքան խորհրդանշական ու անթերի չէր եղել Ապրիլի 24֊ի միջոցառումը։

 

Նույնատիպ հազարավոր գրառումներ միջոցառման մասին և ոչ մի խոսք այն մասին, թե լավ, բա էդ Լավրովը խի՞ "տենց բան ասաց"։

 

Այնուհետև սկսվում է նախկիններին կրկին ու կրկին վարկաբելելու քաղաքական գործընթացը։ Դա բոլոր արարների աղն է․

Almast Andreyan  Ճիշտ եք թշվառացրել են , թալանել են, ստորացրել են, ժողովրդի աչքերի լույսը մարել են, դրա համար խիստ լինել, նրանք ամենաուժեղ իրավաբաններով օրինականացրել են իրենց թալանը, օրինակ Շիրինյանը ճիշտ բաներ է ասում, հետեւեք մի քիչ նրա ասածներին, ուշադրություն դարձրեք

Marat Duxov · Պարոն Փաշինյան օրենք կիրառեք մեր մեջի թուրքերի դեմ։

Рузанна Сергеевна Саргсян  Էտ թափթփուկներին ոչինչ էլ չի փրկի

 

․․․Իսկ վերջում, ամենավերջում, ինչ որ մեկն ապրիլքսանչորսյան այդ շքեղ հանդիսությունը գովալու փոխարեն, հարց է բարձրացնում․

Ruzanna Martirosyan  Հարգելի վարչապետ, Լավրովը՝ հայ ազգի տաղանդավոր զավակը, վերջերս շատ դիվանագիտորեն հայերին տեղեկացրեց, որ պատրաստվում է Արցախի տարածքների հանձնման գործընթաց։ Խնդրում եմ հանրային կերպով հայտնել ձեր դիրքորոշումը այս դավադրության նկատմամբ։

Սկսվում է համատարած վարկաբեկումը հարց տվողին, Լավրովին և բոլոր նրանց, ովքեր համարձակվել են նման հարց տալ, մեջբերեմ մեկը․

Iskuhi Khachatryan · 5:15 Ruzanna Martirosyan Լավրով`հա՞յ,տաղանդավո՞ր։Տաղանդավոր հայերը`Հայաստանի Արտաքին գործերի հայ նախարարի գլխավորությամբ պատասխանեցին ռուսների նախարարին և ուղարկեցին գրողի ծոցը իր հայտարարության հետ միասին։Նախարարին պատասխանել է նախարարը։

Մեկ էլ որտեղից որտեղ մի անկեղծ ու զգայական պոռթկում՝ Davul Gurjinyan  Ով հող հանձնի՝ իրա տիրումերը…

Այստեղ էլ վերջանում է առաջին արարը։

 

Հիմա հասկանու՞մ եք, թե որն էր վարչապետի խորհրդավոր լայվի նշանային համակարգը։ Հասկացնել, որ հայ ազգին Լավրովի հայտնած նորությունը շատ քիչ է հուզում։ Փուլային տարբերակը շատ քիչ է հուզում հայ ժողովրդին, նրանք կուլ կտան նաև այդ փուշը։ Ու՞մ էր ուղղված վարչապետի նշանային համակարգը, շուտով պարզ կլինի։ Իսկ թե ինչու էին նման հարցերը քիչ, կարծում եմ, ավելի վտանգավոր է, քան, եթե հարցնեին, աղմկեին, թե ինչու՞ է Լավրովն այդպիսի բան ասել։  Ընդերքում ինչ որ պայթյունի ուժ թափ է հավաքում։ Արցախի հարցը մախաթ  է և հնարավոր չէ պարկում թաքցնել։