Նոր սկանդալ․ Մեսսին նվաստացրել է Նիդերլանդների խաղացողին խաղից հետո

Նոր սկանդալ․ Մեսսին նվաստացրել է Նիդերլանդների խաղացողին խաղից հետո

Կատարում շարունակվում է Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, կայացավ այս առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը։ Արգենտինայի հավաքականը ¼ եզրափակչում 11-մետրանոցներով հաղթանակ տարավ Նիդերլանդների ընտրանու նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Խորվաթիայի հավաքականի դեմ, որը դուրս թողեց պայքարից Բրազիլիայի ընտրանուն։ Արգենտինա- Նիդերլանդներ հանդիպումը, ինչպես հայտնի է, անցնում էր չափից դուրս լարված պայքարում բոլոր առումներով, պարբերաբար բախումներ ու վիճաբանություններ էին լինում ֆուտբոլիստների միջև, նույնիսկ հարվածներ եղան։ Ինչպես արձանագրել են տեսախցիկները, կրքերը անգամ չեն հանդարտվել խաղից հետո ու վիճաբանությունները շարունակվել են անգամ հանդերձարանի ճանապարհին։ Լրագրողները ֆիքսել են, թե ինչպես է Մեսսին վիրավորել Նիդերլանդների հավաքականի խաղացող Վուտ Վեգհորստին։ 

«Հեռացիր այստեղից։ Հիմար, ի՞նչ ես այդքան նայում, ապուշի մեկը, գնա այստեղից»,- ասել է Մեսսին՝ դիմելով ֆուտբոլիստին։ Հատկանշական է, որ Մեսսին շատ լավ իմացել է, որ ամեն ինչ ձայնագրվում է, քանի որ այդ պահին հարցազրույց տալիս է եղել, սակայն , ամեն դեպքում,  չի կարողացել զսպել էմոցիաները։ Դեպքերի այս զարգացումներից հետո համացանցում կարծես հերթական արշավն է սկսվում Մեսսսիի դեմ։ Պնդում են, որ Մեսսին որևէ պարագայում իրավունք չուներ այդպես խոսել մրցակցի ֆուտբոլիստի հետ։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի առաջատարը նման սկանդալի կենտրոնում հայտնվել էր նաև խմբային փուլի՝ Մեքսիկայի հավաքականի դեմ հանդիպումից հետո, երբ մեքսիկացիների մարզաշապիկը գցել էր հատակին։