Նիդերլանդներում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 5000-ի ցուցանիշին

Նիդերլանդներում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 5000-ի ցուցանիշին

Նիդերլանդներում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացության 454 դեպք։ Ընդհանուր հիվանդացության թիվը հասել է 4749-ի։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների Առողջապահության ազգային ինստիտուտը։ Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 34 մարդ։ Մահացության ընդհանուր թիվը 213 է։