Պետպատվերով քթի վիրահատություն․ ունքը սարքելու տեղն աչքն էլ են հանել․ հարուցվել է քրեական գործ

Պետպատվերով քթի վիրահատություն․ ունքը սարքելու տեղն աչքն էլ են հանել․ հարուցվել է քրեական գործ

«Հրապարակի»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ամենահայտի ԲԿ-ներից մեկում դատապարտյալի քթի միջնապատի պետպատվերով վիրահատության պատճառով քրեական գործ է հարուցվել, մեկ այլ մասով՝ փաստաթղթեր կեղծելու։  Վիրահատությունը արվել է 2017 թվականին․ վիրահատվողն էլ ՝ «Նուբարաշենի»  նախկին  կալանավոր  Գևորգն է։ Երիտասարդը  2017-ին  ԲԿ-ներից մեկում  ենթարկվել է քթի միջնապատի վիրահատության՝ պետպատվերի շրջանակներում։
Մեկ շաբաթ անց ԲԿ-ից նրան ճանապարհել են քրեակատարողական հիմնարկ, որտեղ պարզվել է, որ վիրահատությունը ունի այնպիսի բարդություններ, որ հարուցվել է քրեական գործ։
Սա ոչ միայն  Գևորգի ենթադրությունն է, այլև դա ցույց են տվել ռենտգենային նկարներն, ինչպես նաև անցկացված դատաբժշկական փորձաքննությունները։ Փորձագետները եզրակացրել են, որ այո, անհրաժեշտ է սիներխիայի բացում։ Ասեմ, որ սա նշանակում  է նոր վիրահատություն։ Ուղղակի, գրվել է այդ տերմինաբանությամբ, չեն գրել, որ վրահատություն է անհրաժեշտ։
Նախկին դատապարտյալը, որը կաշկանդված է նախաքննական գաղտնիքով․ գերմաքուր գրական հայերենով որոշ բաներ հաստատեց՝ պատմելով ․ «Իմ բինտե խծուծները շուտ են հանվել սահմանված ժամկետից, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ։ Նորից միջնապատը ծռվել է, այինքն՝ վիրահատությունը, նարկոզը, և այլն, անիմաստ բնույթ է կրել, իսկ նարկոզը մարդու ուղեղի և կյանքի որակի վրա հետք է թողնում։ Հիմա ես պետք է գնամ, իմ առողջության վրա հետք թողնեմ, բայց արդյունքը լինի զրոյական։

Նշենք, որ հիմա նյութեր են նախապատրաստվում նաև հնարավոր  երկրորդ քրեական գործով, քանի որ մի քանի օր առաջ նախկին դատապարտյալը պարզել է, որ բժիշկը պատմագրում՝ հիվանդության պատմության մեջ սխալ ամիս-ամսաթվեր է լրացրել։ Ասել էլ է, թե փաստաթուղթ է կեղծել։ Խոսքը էլի վերաբերում է խծուծներին, որոնք իբև թե հանվել են ավելի ուշ ժամանակաշրջանում։ Ինչևէ, Էրբունու ոստիկանությունում ևս ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է տրված։ Իսկ անհաջող վիրահատության մասով քրեական գործը հարուցված է 130 հոդվածով։ Այն է՝ բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական , ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Զանգահարեցինք նաև քննիչ Սամվել Պետրոսյանին, որը ոչ մի հարցի չպատասխանեց՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին։ Իսկ բուժհիմնարկը, որի անունը ևս նախաքննական գաղտնիքի շրջանակներում չենք հայտնում։ Թեպետ զանահարել էինք  մամուլի խոսնակին, ով դժվարացավ հայտնել՝ վիրահատող բժիշկը աշխատու՞մ է իրենց մոտ, թե ոչ։

Գևորգն ասաց,որ զերծ է մնացել նաև՞ իր դժոհությունները վիրահատող բժշկին հայտնելուց, քանի որ մտավախություն ունի, որ բժիշկը հնարավոր է՝ սադրի։  «Շատ սադրանքով բժիշկ է, կարող է մի բան սարքի գլխիս։ Ինչի համար, քանի որ ռինոմանոմետրիա հետազոտությունը, որը ցույց է տալիս թթվածնի հոսքը քթի մեջ, էդ նույն հետազոտությունն արվել է հենց նույն  հիվանդանոցում, հենց նույն բժշկի ներկայությամբ ու իրենք իրենց շատ ագրեսիվ էին պահում։ Ես էլ էդ պահին հնարավորինս շուտ դուրս եկա, որ ինչ-որ մի բան իմ վրա չսարքեն»։