Նոր տվյալներ՝ ՌԴ-ում ընթացող նախագահական ընտրություններից

Նոր տվյալներ՝ ՌԴ-ում ընթացող նախագահական ընտրություններից

ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ին ընտրողների մասնակցությունը կազմել է 36,5%: Այս մասին հայտնում է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«Ռուսաստանի Դաշնությունում ընթացող նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 8:40-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 36,5 տոկոս»,- հայտնում է ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը։ 

Համեմատության համար նշենք, որ ՌԴ-ում կայացած վերջին՝ 2018 թվականի նախագահական ընտրություններում (դրանք տեղի են ունեցել միասնական օրը) ընտրողների մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ին կազմել է 16.55%:

Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունների քվեարկությունը սկսվել է մարտի 15-ին և կավարտվի 17-ին։ Ռուսները պետք է ընտրություն կատարեն չորս թեկնածուների միջև. երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։