Հայկ Մարությանին մանդատից զրկեցին

Հայկ Մարությանին մանդատից զրկեցին

Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը։ Մարությանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի պնդմամբ, բացակայել է մինչ այժմ անցկացված բոլոր 42 քվեարկություններից, այսինքն՝ ոչ միայն կեսից ավելիից է բացակայել, այլև բոլոր քվեարկություններից։