Գոռ Սահակյանը` առաջնության չեմպիոն

Գոռ Սահակյանը` առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Գվադալախարայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն