Իրավիճակը Լարսում և հայաստանյան ճանապարհներին

Իրավիճակը Լարսում և հայաստանյան ճանապարհներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Աշտարակ-Ափնագյուղ ավտոճանապարհները:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի Քաջարան, Արարատի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Ապարան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Աշոցք և Ամասիա գյուղերում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 320 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենաներ: