Հրապարակում ինքնահրկիզված կինը մահացել է

Հրապարակում ինքնահրկիզված կինը մահացել է

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 20-ին ինքնահրկիզված Ռ․ Գրիգորյանը մահացել է։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեցին Ոստիկանությունից․ «Դեկտեմբերի 23-ին Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոնից ահազանգ ենք ստացել, որ կինը գիտակցության չգալով մահացել է»։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն կինը Կոտայքի մարզից էր, 86 տարեկան։ Թե որն է եղել տարեց կնոջ այս ծայրահեղ քայլի պատճառը հայտնի չէ։