Երկու տարի առաջ ինչ ծախեցիր, ծախեցիր, հիմա խի՞ ես նորից ծախում

Երկու տարի առաջ ինչ ծախեցիր, ծախեցիր, հիմա խի՞ ես նորից ծախում

«Արա, երկու տարի առաջ ինչ ծախեցիր, ծախեցիր, հիմա խի՞ ես նորից ծախում, հերիք չի՞: Էս ի՞նչ ա կատարվում, մարդ բան չի հասկանում էլ, կորցրել եմ մտածելու կարողություններս, չգիտեմ էլ ինչ մտածեմ էսքանից հետո»: Այսօր մեզ հետ զրույցում ասաց բռնցքամարտի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն՝ անդրադանալով Ադրբեջանին հանձնվող Աղավնոյին և Բերձորին: Նրա խոսքով՝ Հայաստանում ամեն բան իրար է խառնվել, իրավիճակը սարսափելի է, թվում է այս ճահճից դուրս գալու ելք չկա:

«Օգոստոսի 23-ին միանալու եմ Էդգար Ղազարյանի շարժմանը, չգիտեմ ինչ կլինի, բայց մի բան հաստատ գիտեմ՝ չի կարելի ձեռքերը ծալած նստել ու սպասել: Պետք ա մի բան անել, ում մոտ ոնց կստացվի, ինչ կստացվի, չգիտեմ, բայց սխալ ա ձեռքերը ծալած նստել ու սպասելը: Մի բան պետք ա արվի, որ էս հոգեկան հիվանդներից ազատվենք: Երկիրն ազատագրելու համար յուրաքանչյուր հայ պետք ա օգնի մեզ, որպեսզի հնարավորինս շուտ էս իրավիճակից դուրս գանք: Եթե մեկը չի կարողանում մի նորմալ բան կազմակերպել, ապա էն կազմակերպողին էլ չպետք ա խանգարեն, այլ պետք ա օգնեն: Գյուղեր են հանձնում նորից: Ո՞վ ա սրանց էդ իրավունքը տվել: Պետք ա Նիկոլի գեները ստուգեն, հասկանալու համար, թե սա ինչ արյուն ունի: Վիզ դրած ուզում են հարյուր տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը ծաղկեցնեն: Սա շատ բան ա խոսում իրենց մասին», - նշում է նա:

Հակոբկոխյանը նաև անդրադարձավ նախորդ կիրակի օրը «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունին. «Ասում են, թե էդ պայթյունը դժբախտ պատահար ա, որտեղի՞ց են էդպես վստահ: Ո՞վ ա իրենց ասել: Տենց դժբախտ պատահա՞ար ա լինում հա՞, երևի ավտովթար էր, երկու մեքենա իրար խփեցին, անցան առաջ, վերջ» ,- իր խոսքը եզրափակում է բռնցքամարտիկը: