«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար բյուջեից ահռելի գումար է հատկացվել

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար բյուջեից ահռելի գումար է հատկացվել

Այս տարի ևս Նիկոլ Փաշինյանի հորինած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար պետական բյուջեից առանձնապես խոշոր չափի գումար է փոխանցվել՝ 119 մլն 530 հազար դրամ, որը կազմում է մոտ 300 հազար դոլար։

Այս անգամ ևս այդ միջոցառումը պետք է կազմակերպի «Բեգրաունդ փարդաքշն» ընկերությունը։ Գնումը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ դեկտեմբերի 24-ին։