Ստեփան Զաքարյանը դուրս է եկել մրցապայքարից

Ստեփան Զաքարյանը դուրս է եկել մրցապայքարից
Ստեփան Զաքարյան

Քիչ առաջ տեղեկացանք, որ հեռուստատեսային և ռադիո ասպարեզի գործիչ Ստեփան Զաքարյանը, որը հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի թեկնածուներից էր, հրաժարվել է շարունակել մասնակցել այս մրցույթին:

«Հրապարակի» հետ զրույցում Ստեփան Զաքարյանը հաստատեց տեղեկությունը: Նա ասաց, որ երեկ է դադարեցրել իր մասնակցությունը մրցույթին: Ինչո՞ւ: «Հետո կասեմ», - պատասխանեց Զաքարյանը:

Արդեն հայտնել ենք, որ մինչ այսօր Ստեփան Զաքարյանի հաղթանակը գրեթե կանխորոշված է եղել, սակայն առավոտյան հանձնաժողովականների վրա ճնշում է գործադրվել, և նրանք փոխել են իրենց որոշումը, ձայները տալով հայտնի ռադիոլրագրող Կորյուն Խումարյանի անհայտ որդուն՝ Գարեգին Խումարյանին: