Բաղանիսում սկսել են ականազերծման աշխատանքները. Սուրեն Պետրոսյան

Բաղանիսում սկսել են ականազերծման աշխատանքները. Սուրեն Պետրոսյան

«ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն այս պահին գտնվում է Տավուշի մարզի Կիրանց գյուղւոմ, որտեղ Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները փակել էին ճանապարհը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ որոշ մարդիկ փորձում են մանիպուլացնել ժողովրդին ու հետ ուղարկել իրենց տները։ Անուններ նա չնշեց, սակայն հավելեց՝ այդ մարդիկ բավականին հայտնի մարդիկ են։ 

«Հիմա դեռ անորոշ վիճակ է, մարդիկ արդեն ուզում են գնալ տներով, ճանապարհը բացեն»,-ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ մարդկանց ասել են՝ երկուշաբթի հանդիպում կլինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ու ՔՊ-ականները խոստացել են՝ համարժեք փոփոխություն են առաջարկելու, իսկ միջպետական ճանապարհը մնալու է հայկական կողմում, ինչին, իհարկե, Սուրեն Պետրոսյանը չի հավատում՝ չի կարող նման լինել:

Հարցին, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ տավուշյան հատվածում նշված բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ՀՀ զինուժը արդեն սկսել է դուրս գալու գործընթացը, Պետրոսյանն ասաց․ «Բաղանիսում ականազերծում են անում»։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կայքերը ակտիվորեն տարածում էին տեղեկատվություն այն մասին, որ չորս գյուղերի երկայնքով հայկական դիրքերից ՀՀ ԶՈՒ-ն սկսել է դուրս գալ։