Ինչ հակասություններ ունեն Ավակովն եւ Պորոշենկոն. բացահայտում է հայազգի նախարարը

Ինչ հակասություններ ունեն Ավակովն եւ Պորոշենկոն. բացահայտում է հայազգի նախարարը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսենի Ավակովը բացահայտել է, թե ինչու են լարված իր եւ նախագահ Պետրո Պորոշենկոյի հարաբերությունները։ Ինչպես հայտնում է «Լենտան», Ավակովն ասել է, որ Ուկրաինայի նախագահը չպետք է վերահսկի ՆԳ նախարարությանը, քանի որ ՆԳ նախարարը հաշվետու է ոչ թե նախագահին, այլ պառլամենտին, ինչը նշանակում է, որ ՆԳՆ-ն լուրջ կառույց պետք է լինի, լրիվ այլ գործառույթներով, քան հանդիսանա սովորական գերատեսչություն՝ ենթակա նախագահին։

Ավակովը նկատել է, որ Պորոշենկոն «այս հարցում ունի ավելի սովետա-ուկրաինական ավանդական մոտեցում եւ ըստ այդ տեսանկյան էլ վերաբերվում է ՆԳ նախարարությանը», որտեղից էլ գալիս են իր եւ նրա հակասությունները։

Ուկրաինայի ՆԳ նախարաը նկատել է, որ Պորոշենկոն ցանկանում է վերահսկել ՆԳՆ-ն եւ ամեն ինչ առհասարակ եւ ցանկացել է, որ առանցքային պաշտոններում լինեն իր հավատարիմները, սակայն իր դեպքում այդպես չի, եւ դա նրան նյարդայնացնում է։