Ամանորի տոներին Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ամանորի տոներին Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտեն

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: 
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:

Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն։