Մանկավարժականում Գալուստ Սահակյանին «թանկ են» պահում
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2014-ից Գալուստ Սահակյանն է, թե երբ է փոխվելու խորհրդի կազմը, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ասաց․ «Ամենայն հավանականությամբ, այդ փոփոխությունը կլինի, թե երբ՝ չեմ կարող ասել»։
Նա հիշեցրեց խորհուրդների ձեւավորման կարգը, համաձայն որի 25 տոկոսը ձեւավորում են ուսանողները, 25 տոկոսը բուհի պրոֆեսորադասախոսական կազմից է լինում, 25 տոկոսը՝ նախարարությունից եւ մյուս 25 տոկոսն էլ՝ կառավարությունից, իսկ խորհուրդներն ընտրվում են 5 տարվա համար․ «Ենթադրվող փոփոխությունը վերաբերում է նախարարության եւ կառավարության կողմից առաջադրված ներկայացուցիչներին, այդ կազմը կգումարի նիստ եւ իր միջից կընտրի նախագահ, իսկ ընդհանուր կազմը կհաստատվի վարչապետի կողմից»։
Կարծիքներ