Համաներման արդյունքում ունենք հանցագործությունների թվի ավելացում

Համաներման արդյունքում ունենք հանցագործությունների թվի ավելացում

«Համաներման արդյունքում ունենք հանցագործությունների թվի ավելացում, ինչի մասին պաշտոնապես հայտարարել է Վ.Օսիպյանը: Շատացել են բջջային հեռախոսների, գազի բալոնների, ավտոմեքենաների լուսարձակների գողությունները, իսկ առջևում Ամանոր է, արտերկիր մեկնած քաղաքացիներ և դատարկ մնացած բազմաթիվ բնակարաններ: Իմ հոռետեսային կանխատեսումով մինչև հունվարի 15-ը բնակարանային գողությունների աճ էլ կգրանցվի» համաներման հետևանքները թեմայով իր մտահոգությունն էր հայտնում «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:


«Համաներումը կարող ես կիրառել ինչ-որ բացառիկ դեպքերի համար, ինչ որ բացառիկ արարքների համար, որտեղ թաքնված է անձը, սակայն 6500 մարդ ով մտել էր քրեական արդարադատության խողովակ հետաքննությունից մինչև պատժի ենթարկված անձ վերադարձավ հասարակություն: Այս համաներումը լավագույնը չէր, որպեսզի կարողանայինք հասկանալ, թե անձը ինչ կարիքներով ու ռիսկերով է դուրս գալիս հասարակություն»:


Ըստ Արշակ Գասպարյանի չկան չափորոշիչներ, որոնց միջոցով հնարավոր լինի պարզել դատապարտյալի վերաինտեգրման երաշխիքները, ՔԿՀ-ում նրա վարքի փոփոխությունը, ինչպես նաև անձնային փոփոխությունը «Օր. որևէ մեկը չի տեսնում, այն անձը որը պահվում է փակ ուղղիչ հիմնարկում, իր վարքի փոփոխություններից եկավ կիսաբաց ուղղիչ հիմնարկ, հետո բաց ուղղիչ հիմնարկ, որ առավել մոտենա հասարակությանը: Բանտի խնդիրն այն է, որ առավել մարդուն մոտեցնի հասարակությանը և հասարակությանը մոտեցնի տվյալ մարդուն: Երբ անձը առաջին իսկ օրվանից մուտք է գործում  ՔԿՀ պետք է հասկանա, որ բոլոր ճանապարհներն ուղղված են շուտ հետ վերադառնալու հասարակություն»: 


Կարևորելով վերականգնողական ծառայությունները բանախոսը նշեց նաև, որ հոգեբանական, սոցիալական աշխատանքի մասնագիտացված վերականգնման ծրագիր պետք է ունենալ և ՔԿՀ-ները պետք է համալրված լինեն համապատասխան թվով այդ աշխատակիցներով «Մենք պետք է ունենանք օրինակ թմրադեղերի և ալկոհոլամոլությունից կախվածություն ունեցող օրինակ 12 քայլեր ծրագիր, ագրեսիվության կառավարման, կոնֆլիկտների, ստրեսների կառավարման կրթության մասնագիտական մի խումբ, որպեսզի դատապարտյալը հասկանա օրինակ եթե իրեն տրվել է 6 տարի ինչ պետք է անի քրեկատարողական հիմնարկում: Չկա չափորոշիչ դատապարտյալի ուղղված լինելը ստուգելու, իսկ դա պետության պարտականությունն է:

Անձը պետք է ունենա չափելի գործառույթներ, պետք է իմանա թե քանի քննություն պետք է հանձնի և ամեն ինչ անի, որ այդ քննությունները հանձնի, որպեսզի շուտ վերադառնա հասարակություն: Պետք է վերականգնել մարդու այն վիճակը, որ ուներ նախքան հանացագործություն կատարելը:  Դատապարտյալը պետք է ապահովված լինի գրադարանով, սոցիալական ծառայություններով, առողջապահական ծառայություններով: Ճիշտ է 100 տոկոս արդյունք չենք կարող ունենալ, որովհետև ինչ-որ մարդիկ միշտ ուզենալու են գալ հետ ՔԿՀ»:


Գասպարյանի դիտարկումով 21-րդ դարի բանտը վերականգնողական կենտրոն է «Բանտը տակառ չի, որտեղ պիտի պահես, պատերը բարձրացնես, ավտոմատները շատացնես, որ չփախչեն: Զինվորական ծառայողները պետք է ունենան իրենց տեղն ու դերը, բայց այնքանով, որքանով անհրաժեշտ է բանտի, դատապարտյալների անվտանգությունը պաշտպանելու համար»:

 

Նարա Մարտիրոսյան