Ես համոզված եմ, որ իմ տղան արդարադատության շահն է հաշվի առել․ դատավորի հայր

Ես համոզված եմ, որ իմ տղան արդարադատության շահն է հաշվի առել․ դատավորի հայր

Արդեն երկու օր է, ինչ գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ցույցեր են ընթանում։ Ցուցարարները մեղադրում են դատավոր Դավիթ Բալայանին, ով կայացրել է Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, իսկ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն էլ այսօր հայտարարեց, որ դա հեղինակավոր, իրավաչափ և համարձակ որոշում էր։ Դաշնակցական քաղաքական գործիչ Կիմ Բալայանին, ում որդին է Դավիթ Բալայանը, հարցրինք, թե ի՞նչ վերաբերմունք ունի այդ բողոքի ակցիաներին․

«Ինչ է նշանակում այդ հարցի կապակցությամբ ինձնից հարցազրույց վերցնել։ Քանի որ ես դատավորի հայրն եմ, ես մեկնաբանություն չեմ տալիս, եթե ուրիշ հարց լիներ, ես սիրով հարցազրույց կտայի»,- պատասխանեց դատավորի հայրը։

Պնդելուց հետո, որ իր կարծիքն է հետաքրքիր որպես դատավորի հայր, Կիմ Բալայանը պատասխանեց․

« Ես համոզված եմ, որ իմ տղան չի կարող պատահել, որ արդարադատության շահից բացի այլ շահ հաշվի առնի, այդքան բան»,- ասաց Կիմ Բալայանը։