Ցավոք սրտի զարգացումները մտահոգիչ են.Տիգրան Թորոսյան

Ցավոք սրտի զարգացումները մտահոգիչ են.Տիգրան Թորոսյան

Երեկ Մարիոթ-Արմենիա հյուրանոցում Լույս հիմնադրամը քաղաքական քննարկում էր կազմակերպել, որի բանախոսներն էին Արմեն Աշոտյանը, Աժ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը, Աղասի Ենոքյանը  եւ ուրիշներ: Պարզվեց՝ քննարկումը փակ է եւ մեզ ներս չէին թողնում։ Մեծ դժվարությամբ մտանք, բայց արգելվեց տեսագրություն անելը։ 

Մտանք Տիգրան Թորոսյանի ելույթի պահին։ ԱԺ նախկին նախագահն, անդրադառնում էր Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին: «Ցավոք սրտի զարգացումները մտահոգիչ են: 2 հայտարարություն է հնչել, որոնք մտահոգիչ են: Առաջինը որ լուծումը պետք է բավարարի 3 կողմին, սակայն պատմության մեջ չի եղել դեպք, երբ լուծումը բավարարի մետրոպոլիաներին: Ասվում է, թող համանախագահները մեզ բացատրեն, թե ինչ է նշանակում ինքնորոշման սկզբունք, քանի որ տարբեր մեկնաբանություններ կան, սակայն մեզ դա պետք է մեր փորձագետները բացատրեն, այստեղ բացատրելու բան էլ չկա, կան միջազգային փաստաթղթեր, որոնք ամեն ինչ բացատրում են»:

«Հաջորդ խնդիրը սփյուռքի խնդիրն է: Հեղափոխությունից հետո առաջարկ եղավ Դարոն Աճեմօղլուին, նա ասաց, որ կօգնի, սակայն մի միտք ասաց, որը լավ չընկալվեց, նա ասաց, որ Հայաստանի խնդիրները պետք է լուծեն հայաստանցիները, մենք միայն կարող ենք օգնել: Սփյուռքը կարող է օգնել և կարող է խանգարել, մենք պետք է ճիշտ հարաբերվենք սփյուռքի հետ»,- նկատեց Թորոսյանը:

Հաջորդ մարտահրավերը ըստ Աժ նախկին խոսնակի, արտաքին քաղաքականության տիրույթում է. «Հայաստանը ունի բացառիկ դիրք, նա և ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ կարող է հարաբերվել, բայց սա ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է իրավիճակը, քանի որ այդ հարաբերությունները ենթադրում են մարտահրավերներ: Այս մարտահրավերներից խուսափելու համար խորը գիտելիքներ են պետք: Գլխավոր մարտահրավերը լավ մասնագետներ ունենալն է»: