Ո՞վ է հովանավորում

Ո՞վ է հովանավորում

Տարեմուտի օրերին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Արցախի գյուղական համայնքներից մեկում պատերազմի վետերանների տեղական կառույցի ղեկավարը մտել է առաջին կարգի հաշմանդամին պատկանող խանութ եւ նրան ենթարկել ֆիզկիկական բռնության, ծաղրուծանակի, ապա հափշտակել մի տորթ եւ սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղալով հեռացել: Տուժողը դիմել է ոստիկանություն, բայց առայժմ քննություն չի կատարվել, մեղավորը չի ստացել արժանի պատիժ: Հետաքրքիր է, ո՞վ է նրա հովանավորը: