Տարել են հիվանդանոց՝ մեկի գլուխը ջարդած, մեկի ոտքն էլ կոտրած

Տարել են հիվանդանոց՝ մեկի գլուխը ջարդած, մեկի ոտքն էլ  կոտրած

Գրել էինք, որ Նոյեմբերյանում իրավիճակը լարված է։ Մարդիկ հավաքվել են Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնին հարող հրապարակում։ Քիչ առաջ ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան, ինչպես հայտնի է, նորից փորձել է մխրճվել բազմության մեջ, մարդիկ մի կերպ փակել են ճանապարհը։

«Գնացեք էն նկարեք, մեզ նկարում եք, ի՞նչ անեք։ ԵԿՄ վիլիսը քշեց տվեց ջարդեց մարդու գլուխը, տարան հիվանդանոց։ Տարել են հիվանդանոց, մեկի գլուխը ջարդած, մեկի ոտքն էլ  կոտրած»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։ Նշենք, որ Նոյեմբերյանում բնակիչները չեն ցանկանում, որպեսզի լրատվամիջոցները լուսաբանում իրականացնեն։

«Ո՞վ իրավունք ունի մեքենայով քշի մարդկանց վրա»,- քիչ առաջ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ոստիկանության ներկայացուցչին։