Ֆեյքին կալանավորեցին

Ֆեյքին կալանավորեցին

«Դուխով Հայաստան բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջի համակարգողներից մեկ անձ կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեակա ն օրենսգրքի 226-րդ հոդվածի 2 մասի 1 կետով, այն է «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ»:

Այս  մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տնօրեն Սամսոն Գալստյանը: Այս հանցանքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երկուսից չորս տարի ժամկետով: Ըստ էության, սա Նիկոլ Փաշինյանի՝ «ֆեյքերին» հայտարարած պատերազմիր առաջին գործողությոնն էր: «Դուխով Հայաստան բաց հասարակություն» համակարգչային էջը կոշտ քննադատական նյութեր է տարածում  Փաշինյանի կառվարության դեմ, որոնք հաճախ հայհոյանք և ծաղր են պարունակում: