Սա բողոքի ակցիա է ոչ դատարանի դեմ. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Սա բողոքի ակցիա է ոչ դատարանի դեմ. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դիմաց քիչ առաջ լարված էր իրավիճակը՝ սադրիչ էր հայտնվել, որին հեռացրին: Քիչ առաջ դատարանի բակ ժամանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա ասաց, որ իմացել է՝ այստեղ իրավիճակը լարված է, դրա համար է եկել:

Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը հրահանգել խափանել իր իսկ երկրի դատարանների աշխատանքը, Մակունցը նախ տեղեկացրեց, որ սա բողոքի ակցիա է: Հարցին՝ ո՞ւմ դեմ, նա ասաց. «Ոչ դատարանի դեմ, ընդհանուր երևույթի դեմ»:

Մակունցն այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ լրացուցիչ կմեկնաբանի ժամը 12:00-ին սպասվող վարչապետի ելույթից հետո:

Մանրամասն՝ տեսանյութում: