Մանվել Գրիգորյանին ներարկելու ժամն էր. նիստը ընդմիջվեց (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանին ներարկելու ժամն էր. նիստը ընդմիջվեց (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նիստը քիչ առաջ 30 րոպեով հետաձգվեց։ Բանն այն էր, որ Գրիգորյանին ներարկելու ժամն էր։

Նիստը վերսկսվելուց հետո դատարանն անցնելու է ապացույցների հետազոտմանը։ Առաջին ուսումնասիրվելու է գրավոր ապացույցները։

Նշենք, որ այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանին անվասայլակով էին բերել դատական նիստերի դահլիճ։