«Ռեստարտի»- ներկայացուցիչները հարձակվել են Նարեկ Մալյանի վրա

«Ռեստարտի»- ներկայացուցիչները հարձակվել են Նարեկ Մալյանի վրա

Երեկ՝ ուշ երեկոյան, Ամիրյան փողոցում, «Ռեստարտ»-ի ներկայացուցիչները հարձակվել էին Նարեկ Մալյանի վրա։ Սակայն գործողությունը կանխվել է ոստիկանության կողմից:

Դեպքի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ռեստարտ»-ի անդամ Դավ Սիմոնյանը։

Դրանից որոշ ժամանակ անց Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով տեղեկացնում է․

«Քանի որ շատ են հարցնում ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։
1. Խուլիգանական հարձակում։
8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։
2. Առևանգման փորձ։
Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել))), բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։
Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց)))
Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել։ 
Հիշեցնեմ վաղը՝ մարտի 4-ին ժամը 13։00-ին կլինեմ ԵՊՀ դիմաց»։

Իսկ մի քանի րոպե առաջ կրկին ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացնում է՝

«Հանգիստ նստեք տեղներդ»։