Արայիկ Շիրինյան և Ստեփան Զաքարյա՞ն

Արայիկ Շիրինյան և Ստեփան Զաքարյա՞ն

Այսօր հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարելու է հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի անունը։ Իսկ հեռուստառադիոխորհուրդը, հավանաբար, նույնպես այսօր, հրապարակելու է ռադիոյի տնօրենի հաղթած թեկնածուին։ Այս երկու մրցույթները զուգահեռ անցկացվեցին, և ըստ որոշ գնահատականների, ռադիոյի տնօրենի թեկնածուի անունը համաձայնեցվելու է խորհրդի ընտրված նախագահի հետ։

Այս պահի դրությամբ հաղթողների անունները դեռ հայտնի չեն։ Հեռուստառադիոխորհուրդը ռադիոյի տնօրենի 5-6 անուն է ընտրել, որոնք պետք է առաջարկվեն ընտրված խորհրդի նախագահին։ ՀՌԱՀ-ում նիստ է ընթանում։ Լուրեր են պտտվում, որ Ռուբեն Ջաղինյանի աթոռը հասնելու է ռեժիսոր Արա Շիրինյանին, իսկ ռադիոյի տնօրենինը՝ ռադիոյի նախկին տնօրեն Ստեփան Զաքարյանն է։ Ոմանք քվեարկել են նրա օգտին։ Թեկնածուների շրջանում լարված վիճակ է։